Չիպերի հարցում ԱՄՆ-ը գերիշխող դիրք ունի․ Հովիկ Մանուչարյան

11 Սեպտեմբերի 2026, 21:30

Տնտեսություն և Բիզնես

Արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների զարգացումն ու դրանց հզորությունը լայն առումով կախված են երեք հիմնական գործոններից՝ չիպերից, էլեկտրաէներգիայից և ալգորիթմներից։ Այս մասին Alpah News-ի տաղավարում ասել է կիբերանվտանգության փորձագետ Հովիկ Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ չիպերի արտադրության ոլորտում Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի գերիշխող դիրք:

«Վաշինգտոնն այդ տեխնոլոգիաները հասանելի է դարձնում միայն այն պետություններին ու կազմակերպություններին, որոնց իրեն սպառնալիք չի համարում»,- նշել է Հովիկ Մանուչարյանը:

Սակայն, ըստ փորձագետի, Չինաստանն ապացուցել է, որ ալգորիթմների շնորհիվ հնարավոր է անգամ համեմատաբար թույլ կամ հին չիպերով ստանալ համարժեք բարձր արդյունք: