Չմշկավազորդ Դենիս Հայրապետյանը միացել է Ուզբեկստանի հավաքականին

07 Մարտի 2025, 18:22

Սպորտ

Դենիս Հայրապետյանն ստացել է Չմշկավազքի միջազգային միության (ISU) հավանությունը՝ միանալու Ուզբեկստանի ազգային հավաքականին։

Մարզիկի՝ սպորտային քաղաքացիությունը փոխելու մտադրության մասին հայտնի է դարձել 2024 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ Ռուսաստանի չմշկավազքի միությունը երկամյա կարանտին էր սահմանել շորթ թրեկիստին, սակայն այն ի վերջո կրճատվել է: