Իրանական ինքնաթիռները շարունակում են թռչել Հայաստան՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին
28 Սեպտեմբերի 2026, 13:00
Իրանի «Իմամ Խոմեյնի» անվան օդանավակայանի ղեկավար Ռամին Քաշեֆ Ազարը հայտարարել է, որ իրանական ավիաընկերությունները ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանումից հետո չեն դադարեցրել թռիչքները դեպի Հայաստան, ինչպես նաև Չինաստան, Ռուսաստան և Թուրքիա։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 23-ից ուժի մեջ են մտել Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ուղղված ամերիկյան նոր պատժամիջոցները։ Վաշինգտոնը նախազգուշացրել է, որ իրանական ավիաընկերությունների սպասարկումը կարող է հանգեցնել օդանավակայանների և ընկերությունների՝ ԱՄՆ դոլարային համակարգից անջատմանը։
Պատժամիջոցներից հետո մի շարք երկրներ սահմանափակել են իրանական ինքնաթիռների ընդունումը։ Դրանց թվում են Ադրբեջանը, Վրաստանը, Օմանը, ԱՄԷ-ն և Իրաքը։