Չուվաշիայի «Ադանա» խումբը «Նոր սերունդ 2025» փառատոնում գրավել է 1-ին տեղը

28 Ապրիլի 2025, 20:10

Մշակույթ

Չուվաշիայում անցկացվել է «Նոր սերունդ — 2025» մանկապատանեկան և մեծահասակների ստեղծագործության IV միջազգային փառատոն-մրցույթը։

Առաջին տեղն են զբաղեցրել հայ համայնքի ներկայացուցիչները՝ «Ադանա» խորեոգրաֆիկ խմբից։ Արդյունքում նրանք գրավել են հինգ առաջին տեղ և արժանացել ժյուրիի հատուկ մրցանակի՝ ազգային ավանդույթների պահպանման համար։