«Չպատմված պատմություն». Ծովակալ Իսակով. Կյանքի և մահվան միջև
18 Մայիսի 2025, 14:06
Alpha Media House-ը «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և «Անիվ» հիմնադրամի հետ համատեղ շարունակում է «Չպատմված պատմություն» պատմական փոդքասթի շարքն այն նշանավոր հայերի մասին, որոնց սխրանքներն ու ճակատագրերն անջնջելի հետք են թողել պատմության մեջ: Նախագիծը հիմնված է ստուգված պատմական տվյալների վրա, ներառյալ արխիվային աղբյուրները, հուշագրությունները և հերոսների հիշողությունները։
«Չպատմված պատմություն» շարքի երկրորդ թողարկումը մի մարդու մասին է, որի համար ոտքի կորուստը չդարձավ խոչընդոտ հայրենիքին ծառայելու համար: Ծովակալ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) քաջությունն ու ոգու ուժը հիացրել են ոչ միայն ծառայակիցներին, այլև երկրի բարձրագույն ղեկավարությանը:
Դուք կիմանաք 1942 թվականի ամառվա դրամատիկ իրադարձությունների մասին, երբ խորհրդային զորքերը պաշտպանում էին Կովկասը, իսկ առաջնագծում հայտնվում է Իսակովը։ Ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին Տուապսեի մոտ։ Ինչպե՞ս էին ԽՍՀՄ լավագույն բժիշկները երկու ամիս պայքարում ծովակալի կյանքի համար: Եվ ինչպե՞ս վիրավոր ծովակալը շարունակեց ղեկավարել նավատորմը՝ չնայած ոտքի կորստին:
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «ԱՆԻՎ» հայագիտական ուսումնասիրությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գիտաշխատող և «Ծովակալ Իսակով» գրքի հեղինակներից մեկը՝ Անդրեյ Մաքսիմչիկը, Քրիսիտինա Երմակի հետ զրուցում է Հովհաննես Իսակովի կենսագրության անհայտ էջերի և ճակատագրական դրվագների մասին: