Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանի հրդեհը մարվել է. ՆԳՆ

27 Սեպտեմբերի 2026, 21:21

Տնտեսություն և Բիզնես

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը լիովին մարվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ հրշեջ-փրկարարների արդյունավետ և օպերատիվ գործողությունների շնորհիվ ժամը 20:10-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել էր, իսկ արդեն 21:10-ին՝ ամբողջությամբ մարվել։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում երկու փրկարար ծխահարվել է․ նրանցից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն։