Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհաշիջման ընթացքում փրկարարի ինքնազգացողությունը վատացել է

27 Սեպտեմբերի 2026, 19:30

Տնտեսություն և Բիզնես

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17:07-ին, Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել: Տեղում աշխատող մարտական հաշվարկներին դեռևս չի հաջողվում մարել կրակը:

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: