Դանա Մաշոյան Ուոլրաթը ներկայացրել է իր «The Book of Genocides» գրաֆիկական վեպը
08 Սեպտեմբերի 2026, 19:40
Գրող, նկարչուհի և մարդաբան Դանա Մաշոյան Ուոլրաթը հայտարարել է իր նոր՝ «The Book of Genocides» գրքի թողարկման մասին։ Սա պատկերազարդ գրաֆիկական վեպ է, որն ուսումնասիրում է զանգվածային բռնության բնույթը՝ տեսողական և պատմական նյութերի միջոցով։
Ըստ հեղինակի՝ յուրաքանչյուր ցեղասպանության նպատակը օտար հողերի զավթումն է։
Գիրքը վերլուծում է վերջին հինգ դարերի մարդկության 10 առավել նշանակալի ողբերգությունները: Դրանց թվում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը , որն առանձնահատուկ նշանակություն ունի Դանա Մաշոյան Ուոլրաթի համար, քանի որ նա ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է։
«The Book of Genocides»-ը լույս կտեսնի սեպտեմբերին՝ «Harvard University Press» հրատարակչության կողմից։