Դանակահարություն դպրոցի մոտ․ 15-ամյա աղջիկը վնասել է ընկերուհուն
10 Նոյեմբերի 2026, 18:19
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտակայքում աղջիկ է վնասվածք ստացել։
Նախնական տվյալներով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ բռնկված վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վնասվածք հասցրած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է։
Վնասվածք ստացած աղջկան ցուցաբերվել է առաջնային բուժօգնություն․ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։