Դանիել Համբարձումովը խփել է իր առաջին գոլը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում
25 Հունիսի 2026, 22:55
Հայաստանի պատանեկան հավաքականի 18-ամյա հարձակվող Դանիել Համբարձումովը գոլի հեղինակ է դարձել «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում, գրում է sportaran.com-ը:
Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել «ՊՍԿ»-ի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում և 72-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոց հարվածը։
Սա Համբարձումովի առաջին գոլն է «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Դանիելը հիանալի արդյունավետություն է ցուցադրում «Կրասնոդարի» Մ19 թիմում։ 11 խաղում նա խփել է 10 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։