Դարերի անեծք՝ ժողովրդի հենարանը ոչնչացնելու համար․ Զախարովան զգուշացրել է Հայ եկեղեցու դեմ հալածանքների կազմակերպիչներին

15 Սեպտեմբերի 2026, 17:24

Քաղաքականություն

«Նրանք, ովքեր մասնակցում են Հայաստանի կանոնական Եկեղեցու դեմ իրականացվող հալածանքներին, անիծված են լինելու։ Այդպես էլ փոխանցեք»։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր պետության քաղաքացիներն իրենք պետք է պաշտպանեն այն արժեքները, որոնք կարևոր են իրենց համար, և դա, նրա խոսքով, նաև Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հայերի գործն է։

Միևնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, արտաքին միջամտությունն արդեն «պարզապես միջամտություն չէ, այլ հենց Հայաստանի քաղաքացիների համար հենարան հանդիսացող ամեն ինչի ոչնչացում»։

«Կան սարսափելի հանցագործություններ, սակայն աստվածամարտությունը, երբ իրականացվում է իսկական հալածանք՝ դրա ամբողջ գործիքակազմով, դարերի անեծք է։ Պատմությունն ապացուցում է դա»,– նշել է Զախարովան։

Հիմա եթերում