Դասադուլ են սկսել Մ. Աբեղյանի անվան դպրոցի աշակերտները

15 Մայիսի 2024, 11:14

Քաղաքականություն

Մ. Աբեղյանի անվան դպրոցի աշակերտները միացել են դասադուլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դասադուլին են միացել նաև Աբովյանի թիվ 5 դպրոցի աշակերտները, Երևանի Ադմիրալ Իսակովի անվան 132 դպրոցի աշակերտները, Նոյեմբերյանի պետական քոլեջի, Պոլիտեխնիկական համալսարանի, Աբովյան քաղաքի Էներգետիկական քոլեջի ու «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ուսանողները։