Դաշնակահար Իլյա Պապոյանը ելույթ կունենա Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում
03 Ապրիլի 2024, 18:50
Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում հայազգի ռուս դաշնակահար Իլյա Պապոյանը ապրիլի 2-ին հանդես կգա համերգային ծավալուն ծրագրով:
Դաշնակահարը Ռախմանինովի և Չայկովսկու անվան միջազգային հեղինակավոր մրցույթներում արժանացել է երրորդ մրցանակի և բրոնզե մեդալի։ Անցած աշնանը Պապոյանը կատարել է իր սիրելի կոմպոզիտոր Ռախմանինովի բոլոր կոնցերտները։
«Սերգեյ Վասիլևիչն իմ սիրելի կոմպոզիտորն է։ Պարզապես պետք է հասկանալ Ռախմանինովի հանճարի որոշակի ոճը, և այդ ժամանակ բոլոր դժվարությունները կնահանջեն։ Ինձ հոգեհարազատ է նրա երաժշտությունը»,- հարցազրույցներից մեկում նշել է դաշնակահարը։
Համերգային ծրագրում հնչելու է Ռախմանինովի «Վարիացիաներ Շոպենի թեմայով» շարքը, իսկ առաջին մասում դաշնակահարը կկատարի Բախի «Գոլդբերգ-վարիացիաներ» ստեղծագործությունը։