Դաշնակահար Պավել Ներսեսյանի համերգը՝ «Նիկո» պատկերասրահում

16 Դեկտեմբերի 2024, 11:56

Հայեր | Մշակույթ

Դեկտեմբերի 18-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում տեղի կունենա դաշնակահար Պավել Ներսեսյանի համերգը՝ սոպրանո Մարիա Օստրուխովայի (Շելենբերգ) մասնակցությամբ: Համերգին կհնչեն Ֆրանց Շուբերտի, Միխայիլ Գլինկայի ստեղծագործությունները:

Ռուսաստանի վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Պավել Ներսեսյանը 2013 թվականից համատեղում է դասավանդումը Մոսկվայի կոնսերվատորիայում և Բոստոնի համալսարանում: Վարպետության դասեր է անցկացնում Մոսկվայի կոնսերվատորիայի ամառային դպրոցում, Դուբլինում, Բելգրադում, Մարկտոբերդորֆում (Գերմանիա), Լոս Անջելեսում և Մանհեթեն Վալեում (ԱՄՆ), Տոկիոյում, Սալուցոյում (Իտալիա), Ռիո դե Ժանեյրոյում, Տալլինում, Ալմաթիում, Պերմում, Կուրսկում, Սևիլիայում, Սեուլում, Վալենսիայում: