Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի, սա ֆունդամենտալ նախապայման է․ Արման Եղոյան
15 Սեպտեմբերի 2026, 14:12
Հայաստանը և հայ ժողովուրդը չեն առերեսվել այն աղետներին, որոնց առերեսվել են այս կուսակցության իշխանության ժամանակ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Եղոյանը՝ մատնացույց անելով «Հայաստան» խմբակցությանը և դրա մաս կազմող ՀՅԴ-ին։
«Աղետաբեր, կոնֆլիկտածին կուսակցություն, որն ախտահարել է ՀՀ քաղաքական միտքը և շարունակում է դա անել։ Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի, սա ֆունդամենտալ նախապայման է»,- նշել է պատգամավորը։