Դատաիրավական համակարգը գործում է մեկ անձի ուղիղ ցուցումներով, ինչն անթույլատրելի է․ Լևոն Քոչարյան
08 Սեպտեմբերի 2026, 11:52
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը բացահայտ քաղաքական հետապնդում է, որի ապացույցն, ըստ նրա, երկրի ղեկավարության հրապարակային հայտարարություններն են»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին։
Ըստ նրա՝ դատաիրավական համակարգը գործում է մեկ անձի ուղիղ ցուցումներով, ինչն անթույլատրելի է։
«Մենք խնդիր չունենք ապացուցելու և ցույց տալու, որ այս ամենը հակաիրավական է։ Բայց խնդիրն այն է, որ փորձում են սա նորմալ դարձնել։ Իրավապահ համակարգում բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են այս ապօրինի հրահանգներին և կատարում դրանք, ամեն ինչի համար պատասխան են տալու»,- նշել է նա։