Դատարան է ներկայացվել Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն․ փաստաբան
14 Ապրիլի 2026, 17:40
Դատարան է մուտքագրվել Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը առաջնահերթ կարգով քննելու վերաբերյալ միջնորդություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ տվյալ հարցը առանձնահատուկ կարևորություն ունի՝ հաշվի առնելով ապրիլի 21-ին նախատեսվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։