Դավաճանական ուժերին Սփյուռքն ասում է ո՛չ և նրանց ներում չկա. գլենեդելահայերը աջակցում են Արցախին
02 Հունիսի 2023, 14:35
Գլենդելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ իրենց դժգոհությունը հայտնելով Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ:
Ինչպես Գլենդելից հայտնում է Alpha News-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցները Հայաստանի և Արցախի դրոշներով երթով շարժվել են դեպի Հայաստանի հյուպատոսություն:
Ակցիային մասնակցող Պարգև Սրբազանը Արցախում կատարվողը բնութագրեց որպես «օրը ցերեկով ցեղասպանություն»: Նա կոչով դիմեց բոլորին.
«Պիտի դիմենք աշխարհի բոլոր ատյաններին, ՄԱԿ-ի անվտանգությանը, բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, անհապաղ պիտի բացել Լաչինի ճանապարհը»:
Սրբազանն ընդգծեց՝ «ով Արցախը ճանաչում է ադրբեջանական, նա հայոց հիմնական օրենքին հակառակ է գնում»:
Ակցիայի մասնակից կանանցից մեկն էլ հայտարարեց, որ դավաճանական ուժերին Սփյուռքն ասում է ո՛չ և նրանց ներում չկա:
«Այն հողը, որի համար մեր ֆիդայինները , մեր եղբայրներն ու քույրերը, մեր հերոսներն արյուն են թափել, տուն կորցրել, այդ բոլորը հիմա վտանգված է»,- հայտարարեց կինը:
Նրա խոսքով՝ մենք հիմա ապրում ենք մի աշխարհում, որտեղ քաջալերվում է նման «հպարտ ու հիվանդ» վարքը: