Դավիթ Անդրեասյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մոսկվայի առաջնության հաղթող

Հունվարի 23-ին և 24-ին տեղի է ունեցել Մոսկվայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 21 տարեկանների առաջնությունը: Մրցումներն անցկացվել են «Օլիմպիական գյուղ-80» սպորտային համալիրում։
Օլիմպիական հերթափոխի թիվ 29 մարզադպրոցի շրջանավարտ Դավիթ Անդրեասյանը դարձել է առաջնության հաղթող:
Մրցաշարը Ռուսաստանի առաջնության ընտրական փուլն է։ Մրցաշարը տեղի կունենա փետրվարին Օմսկում։