Դավիթ Բանգոյանը՝ Սիբիրի դաշնային շրջանի ըմբշամարտի առաջնության հաղթող

Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքում անցկացվել է Սիբիրի դաշնային շրջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը: Այս մասին հայտնում է Իրկուտսկի մարզի սպորտի նախարարության տելեգրամյան ալիքը։
Մինչև 52 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Դավիթ Բանգոյանը՝ նվաճելով մարտի սկզբին Մայկոպում կայանալիք մինչև 16 տարեկանների Ռուսաստանի առաջնության ուղեգիր:
Առաջնությունում մեդալների համար պայքարում էին 450 մարզիկներ Սիբիրի 9 շրջաններից:

