Դավիթ Չալոյանը Եվրոպայի գավաթի Գրան պրիի կիսաեզրափակչում է
18 Հունիսի 2026, 20:17
Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը (+90 կգ) Չեխիայում անցկացվող Եվրոպայի գավաթի Գրան պրի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ և արդեն ապահովել բրոնզե մեդալ։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը քառորդ եզրափակչում վստահ մենամարտ է անցկացրել Գերմանիան ներկայացնող Դելիլ Յազգանի դեմ՝ առավելություն ունենալով բոլոր ռաունդներում։ Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին։
Այս հաղթանակի շնորհիվ Չալոյանը ապահովել է իր տեղը մրցաշարի լավագույն քառյակում և շարունակում է պայքարը եզրափակիչ ուղեգրի համար։ Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Անգլիան ներկայացնող Աչուշին Քլինթոնը, որը նախորդ փուլում հաղթահարել էր Փարիզի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլիի արգելքը։
Մրցաշարում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արարատ Հարությունյանը (մինչև 70 կգ), դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, սակայն այնտեղ զիջել էր Ավստրիան ներկայացնող Արսեն Չաբյանին և ավարտել ելույթները։