Դավիթ Դավիդյանը՝ Ռուսաստանի ֆիջիթալ սպորտի չեմպիոն

19 Մարտի 2026, 15:30

Սպորտ

Կիսլովոդսկում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտ մրցաձևում ֆիջիթալ սպորտի Ռուսաստանի առաջին մրցաշարը՝ Կիսլովոդսկի քաղաքապետի գավաթի համար։

2015-2016 թվականներին ծնվածների տարիքային խմբում մրցաշարի հաղթող է դարձել Դավիթ Դավիդյանը։

Մրցումներին մասնակցել է շուրջ 100 մարզիկ Ստավրոպոլի երկրամասի ավելի քան 10 քաղաքից։ Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևները հանձնել է օլիմպիական չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը։