Դավիթ Կարաբաջակյանը՝ բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
12 Մարտի 2025, 19:30

Սոչիից բռնցքամարտիկ Դավիթ Կարաբաջակյանը արծաթե մեդալ է նվաճել (60 կգ քաշային կարգում) Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում։
Ռուսաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը (17-18 տարեկան պատանիներ) մրցումներին մասնակցել է ՌԴ օրհներգով և դրոշով։ Թիմն ունի 14 ոսկե, 6 արծաթե և 12 բրոնզե մեդալ։ Ռուսաստանի հավաքականի հաղթանակի պատվին օրհներգն արդեն հնչել է 14 անգամ։
Բռնցքամարտի այս մրցաշարն ամեն տարի համախմբում է աշխարհի ամենաուժեղ մարզիկներին: