Դավիթ Կարապետյանը՝ Ռուսաստանի ձյուդոյի չեմպիոն, Լևոն Թումասյանցը՝ արծաթե մեդալակիր
19 Հոկտեմբերի 2026, 17:34
Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկներ Դավիթ Կարապետյանը (90 կգ) և Լևոն Թումասյանցը (66 կգ) հաջողությամբ են հանդես եկել Ռուսաստանի ձյուդոյի 2026 թվականի առաջնությունում։ Կարապետյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ Թումասյանցը դարձել է արծաթե մեդալակիր։
Միներալնիե Վոդիում ընթացող այս խոշոր ստուգատեսը մեկտեղել է երկրի ուժեղագույն ձյուդոյիստներին։ Մրցումների առաջին օրը տեղի է ունեցել հանդիսավոր բացման արարողությունը, իսկ երկրպագուների համար կազմակերպվել են անվանի մարզիկների հետ հանդիպումներ ու ինքնագրահավաքներ։