Շախմատիստ Դավիթ Պառավյանը Ռուսաստանի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
16 Հոկտեմբերի 2026, 15:10
Գրոսմայստեր Դավիթ Պառավյանը բրոնզե մեդալ է նվաճել Դոնի Ռոստովում անցկացված շախմատի Ռուսաստանի առաջնության սուպերեզրափակչում ։ Նա վաստակել է 6 միավոր և զբաղեցրել երրորդ տեղը։ Մրցաշարի հաղթող է դարձել Անդրեյ Եսիպենկոն։
Պառավյանը ծնվել է Մոսկվայում և շախմատով սկսել է զբաղվել չորս տարեկանից։ Նրա մարզիչներն են եղել հայտնի գրոսմայստերներ Վալերի Չեխովը և Վլադիմիր Բելովը։ 2013 թվականին նա ստացել է միջազգային վարպետի, իսկ 2017 թվականին՝ գրոսմայստերի կոչում։