Դավիթ Քոչարովը՝ Լեոնիդ Բրեժնևի և Վիլի Բրանդտի մասին պատմող սերիալի պրոդյուսեր

05 Փետրվարի 2025, 15:10

Հայեր | Մշակույթ

Մոսկվայում մեկնարկել են «Սիրելի Վիլի» սերիալի նկարահանումները, որը կպատմի այն մասին, թե ինչպես Եվրոպայում երկու գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցների՝ խորհրդային գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի և Արևմտյան Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտի գաղտնի ընկերությունը թույլ տվեց փրկել աշխարհը միջուկային պատերազմից: Սերիալի գործողությունները ծավալվում են 1960-ականներին, երբ աշխարհը հայտնվել է միջուկային պատերազմի շեմին։

ԽՍՀՄ հետախուզությանը հայտնի է դառնում Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններից նախապատրաստվող հարվածի մասին։ Հասկանալով, որ պատասխան վերջնագիրը սկիզբ կդնի աղետին, Բրեժնևը որոշում է գաղտնի պայմանագիր կնքել Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտի հետ։ Երկու քաղաքական գործիչներն էլ ռիսկի են դիմում, քանի որ եթե նրանց շփումների մասին հայտնի դառնա, ապա մեկին սպասվում է կուսակցությունից հեռացում, իսկ մյուսին՝ իմպիչմենտ։

Սերիալը հիմնված է իրադարձությունների գլխավոր մասնակիցների արխիվային հարցազրույցների վրա։ Սառը պատերազմի ժամանակների քաղաքական դետեկտիվում Բրեժնևի դերը կկատարի ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Մակովեցկին, կանցլեր Վիլի Բրանդտի դերը՝ Կիրիլ Կյարոն:

Պրոդյուսերների թվում է Դավիթ Քոչարովը։

«Սիրելի Վիլի» սերիալի հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա РЕН ТВ հեռուստաալիքով։