Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ԲՏԱ նախարար
03 Օգոստոսի 2026, 17:50
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Դավիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշվում է հրամանագրում։
Նախագահի հրամանագրերով՝ իրենց պաշտոններում վերանշանակվել են նաև մյուս նախարարները՝
- Վահե Հովհաննիսյանը՝ ֆինանսների նախարարի պաշտոնում,
- Գևորգ Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում,
- Դավիթ Խուդաթյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում,
- Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում,
- Համբարձում Մաթևոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում,
- Արփինե Սարգսյանը՝ ներքին գործերի նախարարի պաշտոնում,
- Ժաննա Անդրեասյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում,
- Արարատ Միրզոյանը՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում,
- Սրբուհի Գալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում,
- Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում,
- Արսեն Թորոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։