Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
03 Մայիսի 2024, 21:12
Այսօր Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը, որին մասնակցում են նաև մարզիկներ Հայաստանից։
Մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Էլչին Էմինովի նկատմամբ և հասել մինչև 65 կգ քաշայինների կիսաեզրափակիչ, որտեղ կմենամարտի շվեդի հետ։