Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Արամ Վարդևանյան
17 Հունիսի 2026, 16:30
Քիչ առաջ ԿԸՀ-ն բավարարեց Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին զրկել ազատությունից և քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ ԿԸՀ-ից որևէ իրավական ակնկալիք ունենալը ողջամիտ չէ։
«Այս կառույցն, ըստ էության, չի ուզում պահել որևէ իրավական հենք։ Դավիթ Ղազիյանի դեպքում երկու միջնորդություն էր ներկայացվել, երկուսն էլ բավարարել են։
Բավարարվել է նաև շուրջ 12-13 օր ազատության մեջ գտնվող անձի նկատմամբ ազատության սահմանափակման կիրառման վերաբերյալ միջնորդությունը։ Խոսքը մի անձի մասին է, որի վերաբերյալ քրեական վարույթի գրեթե բոլոր տվյալները հանրային հասանելիություն են ունեցել»,- նշել է Վարդևանյանը։