Դավթաշենում շենքից ընկած 16-ամյա աղջիկն ինքնասպանություն է գործել

15 Հուլիսի 2026, 13:08

Հայեր

Դավթաշենի Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում երեկ 16-ամյա աղջկա դի էր հայտնաբերվել։ Պարզվում է՝ աղջիկն ինքնասպանություն է գործել։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հավելեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել 21։40-ի սահմաններում։ 16-ամյա աղջիկն իրեն ցած է նետել 6-րդ հարկից։