«Դեմ ենք տրանսպորտի թանկացումը բոյկոտողներին տուգանելուն». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի դիմաց
01 Հուլիսի 2025, 10:45
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի մուտքի դիմաց։ Նրանք իրենց բողոքն են հայտնում տրանսպորտի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծի դեմ։
Նշենք, որ ՔՊ-ն ԱԺ օրակարգ է բերել մի նախագիծ, որով տրանսպորտի թանկացումը բոյկոտող և չվճարող ուղևորները պետք է տուգանվեն։