Դենիս Մացուևը համերգը կնվիրի Գեորգի Գարանյանի հիշատակին

10 Հունիսի 2024, 00:20

Մշակույթ

Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Դենիս Մացուևի համերգը՝ «Նվիրում Գեորգի Գարանյանին» խորագրով։

Գեորգի Գարանյանը ազգությամբ հայ խորհրդային սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ։

Հայտնի է «Մելոդիա» լեգենդար նվագախմբի ստեղծմամբ: Նվագախմբի առաջին ձայնասկավառակը վաճառվել է 4 միլիոն օրինակով։ Նրա ղեկավարած տարիներին ձայնագրվել է 16 անհատական և 9 նվագախմբի ձայնասկավառակներ։

Գարանյանը սաքսոֆոնով գործեր է նվագել հանրահայտ խորհրդային ֆիլմերում՝ «Ադամանդե ձեռքը», «Մենք ջազից ենք», «Աշնանային բլյուզ» և «Դե սպասիր» մուլտֆիլմ։ Գրել է կինոերաժշտություն՝ «Իրիկնային լաբիրինթոս» 1981, «Նրա երիտասարդության դեղատոմսը», 1984 (երկուսն էլ՝ Մոսֆիլմ)։