Դեռ վաղ է խոսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կոնկրետ փաստաթղթերի ստորագրման մասին. Ալեքսանդր Ասաֆով

06 Մայիսի 2025, 11:37

Կարծիք

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքը:

«Կարծում եմ՝ կոնկրետ կետերի մասին դեռ վաղ է խոսել: Այժմ, անշուշտ, օրակարգը շատ լայն է, և այն սահմանափակել միայն ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ քննարկվում են բազմաթիվ ուղղություններ։Եվ այստեղ, իհարկե, մենք տեսնում ենք, որ բանակցություններն ընթանում են բավականին լարված, բայց դեռ վաղ է խոսել որևէ փաստաթղթի ստորագրման մասին:

Բանակցությունները միաժամանակ ընթանում են տարբեր ուղղություններով։ Դրանք ներառում են թե՛ պատժամիջոցները, թե՛ դիվանագիտական շփումները, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններ, անկասկած, և ուկրաինական ճգնաժամի կարգավորման քննարկումը, սակայն, ինչպես վաղուց ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, առջևում սպասվում է մեծ և դժվար դիվանագիտական աշխատանք։

Կարծում եմ՝ նույնիսկ մինչև այդ հարցերի շուրջ կողմերի հիմնական դիրքորոշումների հրապարակումը, եթե կարելի է այդպես ասել, դեռ շատ հեռու ենք: Շատ բան կախված է ամերիկացիների արձագանքից մեր նախնական հայտարարությունների վերաբերյալ։ Եվ ես հիշեցնեմ, որ նախագահ Պուտինը ասել է՝ նախևառաջ, դա հատուկ ռազմական գործողության շրջանակներում առաջադրված խնդիրների կատարումն է, առկա իրողությունները և այն, որ պետք է վերացվեն ուկրաինական ճգնաժամի բուն պատճառները։ Սա այն հիմնական շրջանակն է, որից պետք է բխեն հետագա բոլոր լուծումները»,- կարծում է փորձագետը: