Դերասան Ջո Մանգանիելոն հանդիպել է գրող Փիթեր Բալաքյանի հետ

07 Մայիսի 2025, 13:00

Մշակույթ

Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն հանդիպել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, ամերիկահայ հայտնի գրող Փիթեր Բալաքյանի հետ։

«Իմ կուռքերից մեկի՝ բանաստեղծ և գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Փիթեր Բալաքյանի հետ զբոսնելիս»,-գրել է դերասանը Instagram-ում:

Փիթեր Բալաքյանն ամերիկահայ գրող է, հրատարակել է մի քանի բանաստեղծական ժողովածու, որոնցում պատմում է Հայաստանի մասին՝ «Կրակոտ վագրը», «Ճակատագրի սև շունը», «Հայոց Գողգոթան»: «Օզոնային օրագիր» վերջին գրքի համար նա Պուլիցերյան մրցանակի է արժանացել 2016 թվականին: