Դերասան Լևոն Հարությունյանն առաջադրվել է հեղինակավոր կինոփառատոնի մրցանակի
03 Հուլիսի 2026, 20:20
Հայտնի դերասան Լևոն Հարությունյանը դարձել է հեղինակավոր «New York City Independent Film Festival» մրցանակի հավակնորդ։
Նա մրցանակի համար առաջադրվել է «Լավագույն դերասան կարճամետրաժ ֆիլմում» անվանակարգում՝ ռեժիսոր Անի Խամոյանի «Միստր Բենո» ֆիլմում խաղացած դերի համար:
Ֆիլմը պատմում է մաթեմատիկայի տարեց ուսուցչի մասին, որը որոշում է իրականացնել մանկության վաղեմի երազանքն ու ուժերը փորձել սթենդափ ժանրում։