Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների. Սերգեյ Լավրով

24 Մայիսի 2024, 20:28

Քաղաքականություն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ Մոսկվա կանչումը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների։

«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- ասել է Լավրովը։