Դիզայներ Յուլյա Դալաքյանը կոստյումներ է ստեղծել «Երկնային համրաքայլ․ Մոտիվներ» ներկայացման համար
12 Մայիսի 2025, 10:00

Մոսկվաբնակ դիզայներ Յուլյա Դալաքյանը կոստյումներ է ստեղծել «Երկնային համրաքայլ․ Մոտիվներ» ներկայացման համար, որի պրեմիերան կայացել է Պրիմուրսկում՝ Մ․ Գորկու անվան ակադեմիական թատրոնում։
Բեմադրող ռեժիսորը Յուլյա Դալաքյանին խնդրել է կոստյումներում համատեղել զինվորական համազգեստն ու նորաձևությունը, ոճն ու ռոմանտիկան, պատերազմն ու խաղաղությունը։
Դալաքյանի խոսքով՝ զգեստների վրա աշխատելիս խիստ պատմական ճշգրտության կարիք չկար, անհրաժեշտ էր ներկայացնել ոճն ու միտումները, ստեղծել ճանաչելի, բայց միևնույն ժամանակ առանձնահատուկ մի բան:


