Դոնալդ Թրամփը ներկայացել է նոր կերպարով. ԱՄՆ նախագահը փոխել է մազերի գույնը

06 Սեպտեմբերի 2026, 20:15

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զարմացրել է հանրությանը արտաքինի փոփոխությամբ։ Համացանցում լայնորեն տարածվում են նրա լուսանկարները, որոնցում նկատելի է, որ սպիտակախառն մազերի երանգը փոխարինվել է ավելի մուգ գույնով։

New York Post-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդի նոր կերպարն առաջինը նկատել են օդանավակայանում, երբ նա ժամանելիս է եղել Նյու Ջերսիի գոլֆ-ակումբ: Սոցցանցերում արդեն ակտիվորեն քննարկում են Թրամփի նոր սանրվածքն ու մազերի գույնը: