Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության 35-ամյակի առիթով
23 Սեպտեմբերի 2026, 17:20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առիթով։
Ուղերձում Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները միանում է Հայաստանին՝ նշելու երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը։
«Արդեն 35 տարի է՝ Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամ գործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը», — ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։