Դոնեցկում տեղադրվել է արցախյան «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի փոքր կրկնօրինակը

09 Մայիսի 2025, 18:52

Մշակույթ

Դոնեցկի մարզի Ենակիևո արվարձանում տեղադրվել է Արցախի հայտնի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը« («Պապիկ-տատիկ») հուշարձանի փոքր կրկնօրինակը: Այն տեղադրվել է բարերար Արթուր Մխիթարյանի աջակցությամբ:

Մոտ ժամանակներս հուշարձանը կտեղափոխվի Մակեևկայի հայկական եկեղեցու տարածք և կպահպանի հայկական Արցախի հիշատակը: