Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ դաշնային նշանակության հուշարձանը հայտնվել է մասնավոր ձեռքերում

12 Հունիսի 2026, 10:00

Մշակույթ

Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ դաշնային նշանակության հուշարձանը գրեթե երկու տասնամյակ առաջ անվճար փոխանցմամբ հայտնվել է մասնավոր ձեռքերում։ Սուրբ Խաչ եկեղեցու շրջակայքում ծառերի զանգվածային հատումից հետո ակտիվիստները տագնապ են բարձրացրել, որոնք երկար տարիներ զբաղվել են տարածքի բարեկարգմամբ։

Նրանց կարծիքով՝ աշխատանքներն իրականացվում են հետագա կառուցապատման նպատակով և կարող են հանգեցնել դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի փաստացի ոչնչացմանը։ Նախաձեռնությանը միացել է Ռոստովի մարզի հուշարձանների պահպանության կոմիտեն։

Ներկայումս Ռոստովի մարզի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության կոմիտեն պարզում է, թե ով է պատասխանատու կանաչ տարածքների հատման և եկեղեցու հարևանությամբ հողային աշխատանքների իրականացման համար։ Նշվում է նաև, որ նման գործողությունների համար ոչ կոմիտեն, ոչ էլ Դոնի Ռոստովի Վորոշիլովսկի շրջանի վարչակազմը թույլտվություն չեն տվել։

Հիմա եթերում