Դոնի Ռոստովում անցկացվել է Վարդերես Սամուրգաշևի հիշատակին նվիրված ըմբշամարտի մրցաշար
27 Դեկտեմբերի 2024, 17:56
Դոնի Ռոստովում անցկացվել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի տղամարդկանց համառուսաստանյան մրցումները՝ նվիրված Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Վարդերես Սամուրգաշևի հիշատակին: Հուշամրցաշարում մրցանակային տեղերը վիճարկում էին Ռուսաստանի 13 մարզերի ավելի քան 120 ըմբիշներ:
Վարդերես Սամուրգաշևը ծնվել է հայ ընտանիքում։ Նա Դոնի մարտիկների դինաստիայի պատմության ամենապայծառ ներկայացուցիչն էր։ Նրա որդիները նույնպես մեծ բարձունքների են հասել։ Վարդերես Սամուրգաշևը Ռուսաստանի վեցակի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Պատվո շքանշանի ասպետ (2001) և պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով (2006):
Մարզական կարիերայից հետո Վարդերես Սամուրգաշևը աշխատել է որպես իրավաբան, եղել է Ռոստովի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ և Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ։ 2004 թվականի հուլիսին Դոնի Ռոստովում կանգնեցվել է ըմբիշի կերպարը ներկայացնող բրոնզե հուշարձան։