Դոնի Ռոստովում բնակվող հայ ընտանիքը դարձել է «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթի հաղթող
31 Հուլիսի 2026, 10:00
Դոնի Ռոստովում բնակվող Կիլաֆյանների ընտանիքը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ընտանիքներից մեկը՝ «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթի արդյունքներով։ Այն արժանացել է «Ավանդույթների պահապան ընտանիք» կոչմանը՝ Դոնի հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու և ավագ սերնդի արժեքները երիտասարդներին փոխանցելու համար։
Գրիգոր և Ռոզա Կիլաֆյանները մեծացնում են իրենց որդիներին՝ Մելքոնին և Միքայելին, որոնք անվանակոչվել են իրենց պապերի պատվին։
Գրիգոր Կիլաֆյանը, որ համայնքային ծառայող է, նվագում է հայկական ազգային երաժշտական գործիքներ՝ դհոլ և բլուլ, իսկ որդիներին սովորեցնում է հայկական հին ժողովրդական երգեր։ Վեցամյա Մելքոնն արդեն ելույթ է ունենում «Ծիծեռնակ» համույթում։
«Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթն անցկացվում է 2016 թվականից։ Այդ ընթացքում մրցույթին մասնակցել է ավելի քան 50 հազար ընտանիք։