Դոնովան Փարիզյանը «Նյու Ինգլենդ»-ին դուրս է բերել ԱՄՆ գավաթի 1/8 եզրափակիչ

16 Ապրիլի 2026, 15:10

Սպորտ

Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Դոնովան Փարիզյանը տպավորիչ նորամուտ է նշել «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն» հիմնական կազմում՝ ԱՄՆ գավաթի խաղում «Ռոդ Այլենդ»-ի դեմ։

Հայ դարպասապահը դարձել է հանդիպման գլխավոր հերոսը․ հիմնական ժամանակում կատարել է երկու կարևոր սեյվ, իսկ հետխաղյա 11-մետրանոցների շարքում անընդմեջ հետ է մղել մրցակցի երեք հարված։ Նրա փայլուն խաղի շնորհիվ «Նյու Ինգլենդ»-ը դուրս է եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։