Օդում կռիվ՝ «Flydubai»-ի օդաչուների միջև․ միացել է ինքնաթիռի առևանգման ազդանշանը
30 Սեպտեմբերի 2026, 11:00
«Flydubai»-ի՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վթարային վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում այն բանից հետո, երբ ինքնաթիռում ակտիվացվել է առևանգման փորձի մասին արտակարգ ազդանշանը։ Պատճառը, սակայն, պարզվել է, որ օդաչուների միջև տեղի ունեցած սովորական ծեծկռտուքն էր։
Մի քանի րոպե լարված սպասումից հետո անվտանգության ծառայությունները հայտարարել են, որ վտանգն անցել է։ Պարզվել է, որ առևանգման սպառնալիք չի եղել, իսկ աղետի ազդանշանը պատահաբար է միացել օդաչուների միջև տեղի ունեցած վեճի և ծեծկռտուքի ժամանակ։
Օդանավը կրկին հայտնվել է ռադարների վրա, իսկ օդաչուները կապ են հաստատել Սաուդյան Արաբիայի համապատասխան ծառայությունների հետ։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Թաբուք քաղաքում։
Ինքնաթիռում եղել է 174 ուղևոր, այդ թվում՝ 27 երեխա։