Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ևս մեկ ինքնաթիռ կես ճանապարհից փոխել է ուղղությունն ու վերադարձել
30 Սեպտեմբերի 2026, 14:45
Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ևս մեկ չվերթ կես ճանապարհից հետ է շրջվել և վերադառնում է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում է «Flightradar24» ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռն այժմ գտնվում է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը «Flydubai»-ի՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան էր տվել, որից որոշ ժամանակ անց արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ ինքնաթիռում միջադեպ է տեղի ունեցել։
Իսրայելի անվտանգության մարմինների աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Իսրայելը դիտարկում է ինքնաթիռում ահաբեկչության փորձի վարկածը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում շրջանառվում էր նաև վարկած, որ օդաչուներից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը։ Հայտնի է, որ ինքնաթիռը փորձել է կտրուկ վայրէջք կատարել։ Համացանցում հրապարակվել են այդ չվերթի ուղևորների՝ արյունոտված հագուստով լուսանկարները։