Դուք հանձնել եք Արցախը, 5000 տղաների մահվան պատճառ եք. քաղաքացին՝ Փաշինյանին
12 Մայիսի 2026, 16:23
Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցած քաղաքացին ասել է, որ 2018-ին մասնակցել ակցիաներին, քանի որ հավատում էր՝ պետք է այդ օրվա իշխանությունը հեռանա։
«Հիմա էլ վստահ եմ, որ դուք պետք է հեռանաք։ Գիտեմ, շատերին հաճելի չի լինի, բայց Դուք հանձնել եք Արցախը, Դուք 5000 տղաների մահվան առիթ եք դարձել»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է երիտասարդը։