Դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան

25 Ապրիլի 2024, 13:54

Քաղաքականություն

Երևանը պատրաստ է գազի գնման հարցը քննարկել Բաքվի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Շատ դրական եմ վերաբերվում, կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը: Վստահ եմ, որ այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս ու մտնում է իրենց մոտ, հետո գնում է Եվրոպա, այդ նույն գազն է մեծ հաշվով գալիս մեզ մոտ»,- ասաց ԱԺ նախագահը։