Ձեր մարմիններն են մեծացել, բայց կյանքում որևէ բանի չեք հասել. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

10 Հունիսի 2024, 16:22

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը Ազգային ժողովի շենքի մոտ անդրադարփձավ ոստիկաններին.

«Որտեղ էին այդ ուժով տղերքը, հենց ձեր սառը հայացքների առջև Արցախը, հայրենիքը հանձնվել, ինչ ողբերգություն է ապրել հայ ժողովուրդը: Ու հիմա գալ, մեր առջև կանգնել, աքլորանալ ձեր ուսադիրներով, որոնք ուղղակի ստացել եք, որովհետև այս ժողովրդի, հարկատուների փողերով եք սնվել, մեծացել եք, մարմիններդ մեծացրել եք, բայց որևէ բանով առաջընթաց չեք ունեցել կյանքում»,- ասաց Բագրատ Սրբազանը: