Ձեր ողջ կյանքը եկեղեցուն նվիրումի օրինակ է. Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին

21 Օգոստոսի 2026, 10:30

Քաղաքականություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան առթիվ շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջից:

«Ձեր ողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին բարձր ծառայության, նվիրումի օրինակ է: Ձեր անխոնջ հովվական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խորը հարգանք են վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասված է ուղերձում:

Լուկաշենկոն Վեհափառին մաղթել է քաջ առողջություն, անսպառ եռանդ և հաջողություն: